Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ առանց միջնորդների։ Այն շուրջ 5 ժամ է տևել։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 9-ի սահմաններում։ Շուրջ 3 ժամ տևած հանդիպումն ընդմիջվել էր մի քանի րոպեով։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկնարկել էր ընդլայնված կազմով, այնուհետև ղեկավարների գլխավորած պատվիրակությունները լքել էին բանակցությունների սրահը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկուսով էին մնացել բանակցուությունների սրահում։ Ընդմիջումից հետո պատվիրակության անդամները կրկին միացել են բանակցություններին։
Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպմանը հայկական պատվիկարության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցում են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Civilnet











