Գլխավոր Լրահոս

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։ Հայտնում են Հայաստանի ԱԳ նախարարությունից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր հարցերն արդյունավետորեն հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։

Քննարկվել է նաև սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը։ Երկու երկրների ղեկավարները հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքը այդ ուղղությամբ։

Փաշինյանն ու Ալիևը նաև պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպման կազմակերպման համար։

Հանդիպման արդյունքների մասին նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում