Գլխավոր Լրահոս

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրուսը՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք կապ կա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության և Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման միջև։  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 9-ին լավատեսություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ ենթադրելով, որ այն կարող է շուտով կնքվել ԱՄՆ աջակցությամբ։

Շարունակելով հարցի պատասխանը՝ Թեմի Բրյուսը շեշտել է, որ Թրամփի վարչակազմն աշխատում է խաղաղության համար։

«Մենք ընդհանուր առմամբ հետևում ենք մամուլի լուսաբանմանը և որևէ լրացուցիչ տեղեկատվություն չունենք։ Սակայն, ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսում է իր մասին. այս վարչակազմն աշխատում է խաղաղության համար։ Այդ ջանքերը չեն նվազել», - ասել է Բրյուսը։

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած 5 ժամանոց երկկողմ, առանց միջնորդի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։

Երևանն ու Բաքուն հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր հարցերն արդյունավետորեն հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են։ Այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված երկխոսությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում