Գլխավոր Լրահոս

Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) սկսել է զինաթափվել

Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) սկսել է զինաթափվել

Թուրքիայում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) այսօր սկսել է զինաթափման գործընթացը՝ նշանավորելով Թուրքիայի հետ երկարատև հակամարտության ավարտը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Այսօր Իրաքի հյուսիսում անցկացվել է խորհրդանշական արարողություն, որի ընթացքում 20-ից 30 մարտիկներ ոչնչացրել են իրենց զենքերը։ Զինաթափման գործընթացն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են թուրքկան և այլ յութուբյան ալիքներով։

Սա պատմական քայլ է՝ քառասուն տարվա հակամարտությունից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար։ Զինաթափման գործընթացն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում և կշարունակվի ամռան ընթացքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է PKK-ի զինաթափումը՝ այն բնութագրելով որպես «Թուրքիայի ոտքերին դրված արյունոտ շղթաները լիովին պոկելու և դեն նետելու քայլ»։ Էրդողանն ընդգծել է, որ այս քայլը շահեկան կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Մայիսի սկզբին Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել էր լուծարման մասին։

PKK-ն Թուրքիայում, Եվրոպական միությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասվել է «ահաբեկչական» կազմակերպությունների շարքին։

1984-ից մինչև 2024-ը տեղի ունեցած հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է զոհվել, և հազարավոր քրդեր, փախչելով հարավարևելյան Թուրքիայի բռնություններից, տեղափոխվել են հյուսիսային քաղաքներ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում