Գլխավոր Լրահոս

Ինչու է ՀԱԿ-ը տրանսֆորմացվում

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ապագայի հետ կապված հստակություններ է մտցրել: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները՝ կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»:

Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի ազդարարում է նոր կուսակցության ստեղծման մասին: Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում ընթացող խմորումներն ու հակասությունները գրեթե պարալիզացրել են ընդդիմադիր այդ միավորման գործունեությունը: Ներքին խժդժությունների պատճառով ՀԱԿ-ի վարկանիշը հետևողականորեն ընկնում էր և, բնականաբար, ստեղծված իրավիճակին լուծում էր պետք տալ: Այդ լուծումը կարող էր լինել թե՛ ՀԱԿ-ը պահպանելու, թե՛ այն կուսակցության տրանսֆորմացնելու տեսքով:

Առաջին տարբերակի դեպքում չափազանց բարդ, եթե չասենք՝ անհնար էր հարթել կճռոտ հարցերը և կոնսենսուսի գալ «այլախոհ» գործիչների հետ: Քանի որ նրանցից ոմանք, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Կոնգրեսը չհամարելով Լևոն Տեր-Պետրոսյանի «սեփականությունը», անգամ լուրջ հակասությունների պարագայում հրաժարվում էին լքել այդ կառույցը: Ավելին՝ հենց ՀԱԿ-ի ներսում փորձ էին անում գեներացնել բարեփոխումների մի գործընթաց, որի թիրախում Տեր-Պետրոսյանի հավատարիմ անձինք էին:

Ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը կուսակցության տրանսֆորմացնելը ռացիոնալ որոշում է առնվազն երկու պատճառով. նախ՝ հնարավոր կլինի կրկին մի տանիքի տակ համախբել ՀԱԿ-ին և անձամբ Տեր-Պետրոսյանին հավատարիմ մարդկային ցրված ռեսուրսը, և երկրորդ՝ Կոնգրեսում Տեր-Պետրոսյանի ռազմավարությանը դեմ հանդես եկողները հազիվ թե ընդգրկվեն նոր ստեղծվող կուսակցության կազմում: Նրանք մեխանիկորեն կհայտնվեն լուսանցքում, իսկ առաջին նախագահը լիարժեք վերահսկողություն կունենա այդ կառույցի ներսում:
Ամենայն հավանականությամբ՝ նորաստեղծ կուսակցության կորիզը կկազմեն ՀՀՇ-ն և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն: Սակայն մյուս կողմից՝ նոր միավորման ստեղծումով կլուծարվի ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում