Գլխավոր Լրահոս

«Տաշիր Հոռեկա», «Բեկոն Պրոդուկտ», «Թամարա Ֆուդ»․ ի՞նչ խախտումներ է արձանագրել ՍԱՏՄ-ն

«Տաշիր Հոռեկա», «Բեկոն Պրոդուկտ», «Թամարա Ֆուդ»․ ի՞նչ խախտումներ է արձանագրել ՍԱՏՄ-ն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, «Բեկոն Պրոդուկտ»-ի ու «Թամարա Ֆուդ»-ի արտադրամասերում մի շարք խախտումներ է արձանագրել:

Ըստ հաղորդագրության՝ «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,

• սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում,

• պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

• առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

• սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։

Տեսչական մարմինը նաև հաղորդում է, որ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի երկու արտադրատեսակի, «TAMARA FOOD» մսամթերքի չորս արտադրատեսակի արտադրությունը։

«Բեկոն Պրոդուկտ»-ի «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025-ին, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025-ին, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում «Խինկալի խորը սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Բորբոսասնկեր», «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025) արտադրատեսակների նմուշները՝ «Listeria monocytogenes», «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում