Փաշինյանը մեկնել է Բրյուսել, օրակարգում՝ հանդիպումներ Կոշտայի ու Ֆոն դեր Լայենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։
Civilnet










