Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է՝ հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հաջորդ օրերին եղանակային պայմանները կփոփոխվեն։ Մասնավորապես՝ հուլիսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին, ինչպես նաև 18-19-ի երեկոյան ժամերին երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Որոշ հատվածներում հնարավոր են հորդառատ տեղումներ և կարկուտ։
Քամու ուժգնացումներ են սպասվում՝ ամպրոպի ժամանակ մինչև 18-20 մ/վ, իսկ երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 14-19-ը Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում նույնպես կգրանցվեն քամու ուժգնացումներ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Հիդրոօդերևութաբանները հորդորում են բնակիչներին ու գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց լինել զգոն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես բարձր ռիսկի գոտիներում։
Civilnet










