Գլխավոր Լրահոս

Ալյումինի գլոբալ սպառման աճ է ակնկալվում

Ալյումինի գլոբալ սպառման աճ է ակնկալվում

Ալումինի արտադրության խոշորագույն «ՌուսԱլ» ընկերություն կանխատեսումներով՝ այս տարի ալյումինի համաշխարհային սպառումը կաճի 6%-ով՝ կազմելով 50 մլն տոննա։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ սպառման բարձր ցուցանիշները կապահովվեն ի հաշիվ Չինաստանի (աճը՝ 9,5%), Հնդկաստանի (աճը՝ 6%), Հյուսիսային Ամենիակայի (աճը՝ 5%)։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ալյումինի սպառման ծավալները աճեն 4%-ով։ Եվրոպայում կանխատեսվում է սպառման ծավալների կրճատում 2%-ով։

Անցած տարի ալյումինի համաշխարհային սպառումը աճել է 6%-ով՝ կազմելով 47,4 մլն տոննա։ «Չնայած Եվրոպայում ալյումինի ցածր պահանջարկի, Չինաստանում և ԱՄՆ-ում ալյումինի մեծ սպառումը հատկապես չորորդ եռամսյակում, ապահովել է աճի շարունակականությունը»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Անցած տարի «ՌուսԱլի» կազմում ընդգրկված ալյումինե փայլաթիթեղ արտադրող ընկերություններում արտադրության ծավալներն աճել են 6%-ով՝ կազմելով 86 հազ. տոննա։ Այդ ծավալի 30,4%-ը (26,3 հազ. տոննան) բաժին է ընկել «ԱրմենԱլին»։ Հայկական ընկերության արտադրության ծավալները 2012-ին ավելացել են 4%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում