Գլխավոր Լրահոս

ԵՄ-ի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հանդիպումից հետո։ «Հաճելի է կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում, սիրելի Նիկոլ Փաշինյան։

Դուք ցուցադրել եք Հայաստանի խորին հանձնառությունն առ խաղաղություն և կայունություն։
Քանի որ մեր կապերն ավելի են սերտանում՝ ԵՄ-ի Դիմադրողականության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Այսօր՝ հուլիսի 14-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որում նշվում է, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 մլն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 մլն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում