Գլխավոր Լրահոս

Wizz Air-ը սեպտեմբերից Աբու Դաբի չի թռչի

Wizz Air-ը սեպտեմբերից Աբու Դաբի չի թռչի

Բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է Աբու Դաբիում իր գործունեությունը և սեպտեմբերից կդադարեցնի տեղական բազայում հիմնված բոլոր չվերթները՝ Միջին Արևելքում առկա գործառնական դժվարությունների և աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով։

Ընկերությունն ընդգծել է, որ կկենտրոնանա իր հիմնական՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաների վրա, ինչպես նաև Ավստրիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրներում։

«Մատակարարման շղթայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունը և շուկայի սահմանափակ հասանելիությունն ավելի ու ավելի են դժվարացնում մեր նախնական նպատակների իրագործումը», - ասված է Wizz Air-ի գործադիր տնօրեն Յոժեֆ Վարադիի հայտարարության մեջ։

Wizz Air-ը նաև Երևանից է չվերթներ իրականացնում դեպի Աբու Դաբի։ Այն Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ամենամատչելի ավիաընկերությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում