Գլխավոր Լրահոս

Կես տարում Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33-ը՝ մահվան ելքով

Կես տարում Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33-ը՝ մահվան ելքով

Հունվարի 1-ից հուլիսի 1-ը Հայաստանում արձանագրվել է 526 վրաերթի դեպք, 33 հոգի մահացել է, 536-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վրաերթի 4 դեպք տեղի է ունեցել հետիոտնային անցումների վրա։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ նույնիսկ հետիոտնային անցումներով անցնելիս անհրաժեշտ է զերծ մնալ ականջակալների, հեռախոսների և այլ սարքերի օգտագործումից, որոնք կարող են շեղել ուշադրությունը։

ՊԾ պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ այն իրավախախտները, որոնք շրջանցում են ճանապարհային երթևեկության կանոնները, օրինակ՝ անցնելով ճանապարհը դրա համար չնախատեսված հատվածով, չեն ենթարկվում լուսացույցի կամ կարգավորողի ցուցումներին կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 1-ը տուգանվել է 3112 հետիոտն՝ փողոցը ոչ թուլատրելի հատվածով անցնելու համար։

«Այս առումով ոստիկանության խնդիրը վարչարարություն իրականացնելը չէ, այլ նույնիսկ վարչարարությամբ նպաստել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, Ոստիկանությունը հորդորում է խստորեն հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և փողոցն անցնել միայն թույլատրված հատվածներով՝ օգտվելով բացառապես հետիոտնային, վերգետնյա և ստորգետնյա անցումներից։

Հիշեք՝ ձեր անվտանգությունն առաջնահերթությունն է, շտապողականությունը կարող է կյանք արժենալ։ Մի՛ վտանգեք ձեր ու ձեզ շրջապատող մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում