Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. Կալլաս

ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. Կալլաս

ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. հայտնում է վրացական Առաջին ալիքը։ 

«Մենք տեսնում ենք Վրաստանում լուրջ հետընթաց և քննարկում ենք, թե էլ ինչ կարող ենք ձեռնարկել։ Բոլոր տարբերակները սեղանի վրա են, ներառյալ անայցագիր ռեժիմի կասեցումը», - հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։

Նա հայտնել է, որ քննարկվում են մի շարք հնարավոր տարբերակներ, որոնք կարող են ազդել վրացական կառավարության հաշվարկների վրա։ «Մենք վերլուծում ենք բոլոր միջոցները՝ ներառյալ այն տարրերը, որոնք կարող են փոխել քաղաքական ուղղությունը Վրաստանում», - ասել է Կալլասը։

ԵՄ արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կհավաքվեն վերջին պաշտոնական նիստի համար՝ ամառային արձակուրդներից առաջ։ Վրաստանի հարցը, որը նախորդ ամիս ընդամենը հակիրճ անդրադարձի առիթ էր, այս անգամ բարձր տեղ է զբաղեցնում օրակարգում՝ ընդդիմադիր գործիչների վերջին ձերբակալություններից հետո երկրում քաղաքական լարվածության աճի ֆոնին։

2025-ի սկզբին ԵՄ-ն սահմանել էր վիզայի պահանջներ վրաց դիվանագիտական անձնագրերի համար, դադարեցրել էր բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները և ֆինանսավորման մի մասը վերահասցեագրել էր կառավարությունից քաղաքացիական հասարակությանը։ ԵՄ-ում այժմ խոսում են ավելի կոշտ քայլերի հնարավորության մասին։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի ազատ ռեժիմի գործողությունը կարող է սառեցվել հոկտեմբերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում