Գլխավոր Լրահոս

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը չի գործում անվստահության պատճառով»

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը չի գործում անվստահության պատճառով»

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափը վաղուց չի գործում, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին՝ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան։

«Այդ ձևաչափը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով․ առկա են տարընթերցումներ առկա տեքստի շուրջ, պրակտիկ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև [ձևաչափը չի գործում], անկեղծ ասենք, առկա որոշակի անվստահության պատճառով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային խումբը ձևավորվել է երեք երկրների ղեկավարների 2021-ի հունվարի 11-ի համատեղ հայտարարության հիման վրա՝ միտված լինելով Հարավային Կովկասի կապուղիների ապաշրջափակման հարցերի լուծմանը։ Փոխվարչապետների մակարդակով հանդիպումները տեղի են ունեցել 2021-2023 թվականներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում