«ԱԺ-ի ընդունած ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը նշանակում է, որ Հայաստանն ուզում է ԵՄ անդամ դառնալ։ Բայց ԵՄ անդամ երկրները պետք է դրա հետ համաձայնվեն։ Մեր երկիրը ևս պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին»,- հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարեփոխումների հավակնոտ ռազմավարություն ունի, և այն իրականացնելու է։
«Մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչև այն կետը, երբ ՀՀ-ն բոլոր առումներով համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Այստեղ կա երկու տարբերակ, կամ Հայաստանի ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով այդ հարցը ևս քննարկվում է։ վարչապետի վստահեցմամբ՝ հաջող է ընթանում։
«Մեր գործընկերների ուշադրությունը կենտրոնացրել ենք այն հարցի վրա, որ դեսպանատներում հերթեր են։ Սա նաև կապված է նրա հետ, որ հոսքը շատացել է դեպի Եվրոպա։ 2019-ի համեմատ 2024-ին 300-ից 400 տոկոս ուղևորությունների աճ է եղել դեպի Եվրոպա։
Սա շատ վատ տպավորություն է թողնում, որովհետև մի կողմից մենք խոսում ենք ԵՄ-ի հետ մեր աննախադեպ սերտ հարաբերություններից, մյուս կողմից մեր քաղաքացիները չեն կարողանում վիզայի ընդունելության արժանանալ, ստանալ-չստանալն էլ մյուս կողմից»,- ասաց Փաշինյանը։
Civilnet











