Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ահմադիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել Հայաստանի դիրքորոշմանը:
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:
Գրիգորյանն ու Ահմադիանն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը:
Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Civilnet











