Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լաս Վեգասի ազատ ոճի «Մեծ սաղավարտի» մրցաշարում 2:0 հաշվով հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Մագնուս Կառլսենին:
Արոնյանը հաղթել է երկու խաղից բաղկացած բլից խաղում և որակավորվել մրցաշարի վերին խմբի համար։
Արդյունքում, Արոնյանը կկարողանա պայքարել հաղթանակի համար, իսկ Կարլսենը՝ առավելագույնը երրորդ տեղի համար։
Լևոն Արոնյանը 2021-ից հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:
Civilnet











