Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։
Civilnet











