Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Լաս Վեգասում կայացած Ֆրիստայլ շախմատի Գրան Սլեմ մրցաշարում (Freestyle Chess Grand Slam Tour)՝ արժանանալով 200,000 դոլար պարգևավճարի։ Կիրակի կայացած եզրափակչում նա 1.5։0.5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Առաջին պարտիայում Արոնյանը սևերով հաջողությամբ պահպանել է բարդ վերջնախաղը, իսկ երկրորդում արդեն իսկական վարպետությամբ ապահովել հաղթանակ։
Մագնուս Կարլսենը, չկարողանալով հաղթահարել խմբային փուլի դժվարությունները և անցնելով ստորին խմբի փլեյ-օֆֆ, նվաճել է երրորդ տեղը՝ հաղթելով Հիկարու Նակամուրային և վաստակելով 100,000 դոլար։
Լևոն Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։
Civilnet











