Գլխավոր Լրահոս

Հայաստանցիների 47 տոկոսը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հայաստանցիների 47 տոկոսը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Հայաստանում հարցվածների 47 տոկոսը լիովին կամ ավելի շուտ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հարցվածների 40 տոկոսը միանշանակ կամ ավելի շուտ դեմ է արտահայտվել պայմանագրի ստորագրմանը։

Այս տվյալները Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2025-ի հունիսի 16-26-ն անցկացված հարցումից են։ Հարցումն իրականացվել է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։ 

Հարցին, թե որոնք են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական առավելությունները, պայմանագրի ստորագրմանն աջակցող հարցվածները  նշել են

  • Խաղաղության հաստատում տարածաշրջանում (74%),
  • Տնտեսական զարգացում (9%),
  • Տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատում (8%),
  • Ճանապարհների ապաշրջափակում (6%)։

Որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական թերություն խաղաղության պայմանագրին դեմ արտահայտված հարցվածները նշել են՝

  • Անվտանգության խնդիրներ, պատերազմի վտանգ (20%),
  • Տարածքների զիջում Ադրբեջանին (16%),
  • Վստահության պակաս (10%)։
  • Համաձայնագրի պայմանները փելադրվում են միայն Ադրբեջանի կողմից (7%)
  • Ցեղասպանության վտանգ, Հայաստանի կորուստ (5%)
  • Ադրբեջանի ազատ ելումուտը Հայաստան (5%)
  • Հարցվածների 3 տոկոսն էլ կարծում է, որ համաձայնագրի պայմանները չեն պահպանվի։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում