Գլխավոր Լրահոս

Ապօրինի ծառահատումներ՝ պատասխանատու պաշտոնյայի իմացությամբ․ 360 մլն դրամի վնաս է կրել պետությունը

Ապօրինի ծառահատումներ՝ պատասխանատու պաշտոնյայի իմացությամբ․ 360 մլն դրամի վնաս է կրել պետությունը

«Հայանտառ»-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը 2017-2018-ը թույլ է տվել ապօրինի ծառահատումներ, որոնք չեն արձանագրվել, ինչի հետևանքով պետությանը հասցվել է ավելի քան 360 մլն դրամի վնաս: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կառույցից հայտնում են, որ մասնաճյուղի ենթակայությամբ գործող պահաբաժիններում ապօրինի կերպով հատվել է 3221 տարբեր տեսակի ծառ, ինչը հայտնաբերվել է միայն վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից անտառտնտեսության մասնաճյուղի տարբեր պահաբաժիններում իրականացված ստուգման արդյունքում:

Հ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Նախաքննության ընթացքում պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամի չափով արգելանք է դրվել Հ.Ա.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում