Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Վրաստանի միջոցով ուկրաինացիների արտաքսումը որպես զենք է կիրառում, ասել է Ուկրաինայի արտգործնախարարը

Ռուսաստանը Վրաստանի միջոցով ուկրաինացիների արտաքսումը որպես զենք է կիրառում, ասել է Ուկրաինայի արտգործնախարարը

Հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ Վրաստանի սահմանին՝ Վերին Լարսի անցակետում, ուկրաինացիների կալանավորման պատճառով։

Հաղորդվում է, որ մոտ 90 ուկրաինացի, որոնք արտաքսվել են Ռուսաստանից, պահվում են առանց լուսամուտների նկուղում, քանի որ վրացի պաշտոնյաները պնդում են, թե նրանք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ որոշներն էլ «հանցագործներ են»։

Սիբիհան X-ի իր էջում գրել է․ «Ռուսաստանը Վրաստանի միջոցով Ուկրաինայի քաղաքացիների արտաքսումը դարձնում է զենք։ Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանը նրանց ուղիղ Ուկրաինայի սահման բերի»։

Նա հավելել է, որ Ուկրաինայի հյուպատոսները ներկայում աշխատում են անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այդ անձանց Մոլդովայի միջոցով Ուկրաինա տեղափոխելու ուղղությամբ։ «Մենք վրացական և մոլդովական Մոլդովայի կողմերի հետ ինտենսիվ աշխատում ենք մեր մյուս քաղաքացիների տեղափոխումն ապահովելու համար։ Սակայն երաշխիք չկա, որ Ռուսաստանը չի ավելացնի արտաքսվածների թիվը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս արձագանքել է՝ նշելով, որ Սիբիհայից տեղեկացել է՝ «Ուկրաինայի քաղաքացիներին պարզապես դուրս են նետում ռուսական տարածքից՝ առանց փաստաթղթերի և առանց նախապես տեղեկացնելու ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ Վրաստանին»։

Նրա խոսքով՝ այդ մարդկանց մեջ կան անձինք, որոնք ազատ են արձակվել ռուսական բանտերից և ուղղիչ հիմնարկներից՝ ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներում։

Ուկրաինայի դիվանագետները ներկայում փորձում են կազմակերպել նրանց վերադարձը հայրենիք։

Մինչ այդ, ուկրաինացիներից մի խումբ բողոքի ակցիա է անցկացրել սահմանային անցակետում՝ պահանջելով թույլ տալ իրենց մուտք գործել duty free գոտի՝ ջուր գնելու համար։ Նրանք նաև պահանջել են ավելացնել բժշկական օգնությունը և առանձնացնել հիվանդներին՝ առանձին տարածք տեղափոխելով։

Տելեգրամյան «Astra» ալիքի տվյալներով՝ դրանցից մեկը հայտնել է, որ ականատես է եղել, թե ինչպես են վրացի սահմանապահները ձերբակալել և ծեծի ենթարկել ցուցարարներից մեկին։ Այս տեղեկությունը, սակայն, անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում