Հունիսին Հայաստան է այցելել 200 հազարից ավելի զբոսաշրջիկ

Զբոսաշրջության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025-ի հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջիկ, ինչը 19 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ երբ գրանցվել էր 180,718 այց։
2025-ի առաջին վեց ամիսներին ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (36,9%), Վրաստանից (14,4%) և Իրանից (8,5%)։
Հաշվետվությունում ներառված են նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանի հանրապետության սահմանային անցակետերով կատարված այցելությունների վերաբերյալ։ Վիճակագրությունը՝ գրաֆիկական պատկերում`
Civilnet










