Գլխավոր Լրահոս

Տրանսֆերտները գերազանցել են նախաճգնաժամային 2008-ի ցուցանիշը

Տրանսֆերտները գերազանցել են նախաճգնաժամային 2008-ի ցուցանիշը

Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից շարունակում է մեծանալ։ Ոչ առևտրային նպատակով մասնավոր տրանսֆերտների 86%-ը անցած տարի եղել է ՌԴ-ից։

Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց մասնավոր դրամական փոխանցումների ծավալն անցած տարի ավելացել է 14,2%-ով՝ կազմելով Դ2,237 մլրդ։ Չնայած արձանագրված աճին, մասնավոր փոխանցումների ծավալը դեռևս 1,5%-ով զիջում է նախաճգնաժամային 2008-ի ցուցանիշին։

Մասնավոր փոխանցումների վիճակագրությունից երևում է, որ ճգնաժամից հետո տեղի է ունեցել նաև տրանսֆերտների կառուցվածքի փոփոխություն։ Եթե 2008-ին մասնավոր փոխանցումների 64,3%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, ապա անցած տարի Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր փոխանցումներում կազմել է 73,5% ($1,64 մլրդ)։

Ի տարբերություն ընդհանուր մասնավոր փոխանցումների, ֆիզիկական անձանց ոչ առևտրային տրանսֆերտների ծավալը անցած տարի գերազանցել է 2008-ի ցուցանիշը՝ 3,2%-ով՝ կազմելով $1,687 մլրդ։

Անցած տարի 2011թ. համեմատ ոչ առևտրային բնույթի մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 9,1%-ով։ Ոչ առևտրային տրանսֆերտների 86%-ը ($1,44 մլրդ-ը) կրկին բաժին է ընկել Ռուսաստանին։ Այս երկրից Հայաստան կատարված ոչ առևտրային տրանսֆերտների ծավալն աճել է 11,6%-ով։

Ռուսաստանից մասնավոր փոխանցումների աճը պայմանավորված է հիմնականում երկու գործոնով. անցած տարի նավթի համաշխարհային գները շարունակել են բարձր մնալ, մյուս կողմից՝ Հայաստանից ժամանակավոր աշխատանքի և հիմնական բնակության մեկնողների հիմնական մասը ուղղվել է Ռուսաստան։

Ուշագրավ է, որ Հայաստանից ոչ առևտրային բնույթի մասնավոր փոխանցումների աճի տեմպը եղել է ավելի մեծ, քան դեպի Հայաստան փոխանցումներինը։

Անցած տարի Հայաստանից ոչ առևտրային բնույթի մասնավոր փոխանցումների ծավալն ավելացել է 10,4%-ով՝ կազմելով $292 մլն։ Ծավալի 56,3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Սա հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների բարձր և միջին ղեկավար օղակներում աշխատում են Ռուսաստանի քաղաքացիներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում