Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը մտահոգված է ԵԱՏՄ-ի համատեքստում Հայաստանի որոշումներով․ Օվերչուկ

Ռուսաստանը մտահոգված է ԵԱՏՄ-ի համատեքստում Հայաստանի որոշումներով․ Օվերչուկ

Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Հայաստանի որոշումների վերաբերյալ, մասնավորապես՝ սննդամթերքի ներմուծման հարցում, որն ըստ Մոսկվայի՝ չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սերտիֆիկացման ստանդարտներին։ Այս մասին հուլիսի 24-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կան որոշ կառավարական ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունմանը, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության հավաստագրմանը։ Իհարկե, մենք մտահոգություն ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 24-ին, հանդիպել են Ալթայի Հանրապետությունում անցկացվող Միջազգային էկոլոգիական համաժողովի շրջանակում։ Օվերչուկի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր։

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք քննարկվել է վարչապետ Փաշինյանի՝ Եվրամիությանը միանալու հնարավոր ցանկությունը։ Օվերչուկը պատասխանել է, որ խոսքը «ԵՄ-ին անդամակցելու անփոփոխ ցանկության» մասին չէ։

«Մենք, իհարկե, քննարկում ենք համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և այս տեսանկյունից հետևում ենք իրավական դաշտում ՀՀ կառավարության կողմից ընդունվող որոշումներին», - նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում