Գլխավոր Լրահոս

2025-ի 1-ին կիսամյակում ամենախոշոր հարկատուն «Մոբայլ Սենթրն» է

2025-ի 1-ին կիսամյակում ամենախոշոր հարկատուն  «Մոբայլ Սենթրն» է

2025-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է բջջային հեռախոսների և էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած նոր հաշվետվությունից։

«Մոբայլ Սենթր Արթ»–ը պետական բյուջե է վճարել շուրջ 33 մլրդ դրամ։ 2-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ ավելի քան 32 մլրդ դրամով, 3-րդում՝ «Գրանդ Տոբակո»-ն՝ ավելի քան 28 մլրդ դրամով։ 

«Արդշինբանկը» և «Ամերիաբանկը» զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները՝ 28 մլրդ դրամ 21,5 մլրդ դրամ վճարած հարկերով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 6-րդն է։ ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկը գլխավորում էր երեք տարի շարունակ։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 մլրդ դրամ, ինչը մոտ 86 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 մլրդ դրամ, ինչը 53 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում