Գլխավոր Լրահոս

Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց ու չորացնեն այն․ Տիգրան Ավինյան

Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց ու չորացնեն այն․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ի աշխատանքային նիստում դժգոհեց, որ որոշ տնտեսվարողներ դատական հայցերի միջոցով ձգձգում են գործընթացները՝ դիտավորյալ չորացնելով վարձակալած այգիները։ Նա, մասնավորապես, անդրադարձավ Կոնսերվատորիայի հարակից այգու խնդրին, որի նախկին վարձակալը դատարանում վիճարկում է քաղաքապետարանի որոշումները։

«Կոնսերվատորիայի այգին երկար ժամանակով վարձակալության է տրված, և մենք դատական գործընթաց ունենք։ Այս դատական գործընթացների երկար ձգձգումները բերում են մի իրավիճակի, որ այդ այգիները սկսում են չորանալ»,- ասաց Ավինյանը և պատասխանատուներին հանձնարարեց, անկախ ամեն ինչից, ապահովել այգու ջրումը։

«Ամեն կերպ պայքարում են, որ այդ այգին մնա իրենց ու մի հատ էլ չորացնեն այն։ Եթե սա է նրանց նպատակը, ապա այգին չխնամելը պետք է հետևանքներ ունենա։ Սա քաղաքին հասցված վնաս է, նրանք պետք է պատժվեն, իսկ դուք գնացեք ու ջրեք»,- դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ շեշտեց քաղաքապետը։

Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև Դավթաշեն վարչական շրջանի այգուն, որը, նրա խոսքով, կապալառուն չի կարողանում շահագործման հանձնել։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ խնդիրը ոռոգման համակարգն էր․ խոտածածկույթն ամբողջությամբ վերացել է, սակայն ծառերը պահպանվել են։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում