Գլխավոր Լրահոս

Հայաստանը երբևիցե չի քննարկել որևէ առաջարկ, որն իր օրենսդրությամբ նախատեսված չէ. Ռուբինյանը՝ ամերիկյան առաջարկի մասին

Հայաստանը երբևիցե չի քննարկել որևէ առաջարկ, որն իր օրենսդրությամբ նախատեսված չէ. Ռուբինյանը՝ ամերիկյան առաջարկի մասին

Էլեն Մուրադյան

Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկ, այլ երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որը իր օրենսդրությամբ նախատեսված չէ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի օրենքներով և օրենսդրությամբ հողի վարձակալություն երևույթ գոյություն չունի»,- ասել է Ռուբինյանը Ֆակտոր ՀԸ-ի երկուշաբթի հրապարակված հարցազրույցում։

Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ նա ասել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև ուզում է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները՝ երկաթգծերը, ավտոճանապարհները, մալուխներ անցկացնել, գազատարներ և այլն։ Դա, ըստ նրա, ներառված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը առաջ է քաշել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Ռուբինյանը չորս սկզբունք է առանձնացրել.

Տարածքային ամբողջականության սկզբունքը, երբ բոլորն ընդունում են, որ այս կամ այն տարածքը պատկանում է այս կամ այն կողմին․ 

Ինքնիշխանության սկզբունքը՝ պետության՝ իր տարածքում սեփական իշխանությունը իրագործելու իրավունքը և հնարավորությունը;

Իրավազորության սկզբունքը, երբ ոչ միայն տարածքում, այլև ենթակառուցվածքի վերաբերյալ գործում են Հայաստանի օրենքները... «որ ընթացակարգերը, որով գնացքը պիտի հատի [սահմանը], լինեն ըստ Հայաստանի օրենսդրության»։

Փոխադարձության սկզբունքը, «օրինակ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկիր գնացող մարդիկ և բեռները պիտի գնան նույն ձևով և նույն պայմաններով»։

Ռուբինյանը լրատվամիջոցներին կոչ է արել չօգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը, նրա խոսքով, Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ է պարունակում. «Հայաստանում չկա Զանգեզուր տարածքային միավոր»։

Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով առաջարկվող լուծումները հասցեագրում են Ադրբեջանի բոլոր տեսակի մտահոգությունները՝ իրական կամ մտացածին։

«Մենք կարծում ենք, որ հայերը պիտի Ադրբեջանի տարածքով անցնելիս ադրբեջանցի տեսնեն, ադրբեջանցիներն էլ Հայաստանի տարածքով անցնելիս պիտի հայեր տեսնեն, որովհետև դա է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ամբողջ իմաստը, որ մարդիկ միմյանց տեսնեն և սովորեն միմյանց տեսնել ոչ միայն որպես թշնամիներ, այլև որպես ուղղակի մարդիկ»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ստեղծված է հատուկ ստորաբաժանում, որի ֆունկցիան է Հայաստանում անցնող տրանզիտային կոմունիկացիաների հանդեպ ուժեղացված հսկողություն իրականացնելը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ և՛ անձնագրային, և՛ մաքսային ստուգումների՝ փոխադարձության հիմքով»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում