Գերմանիայի դեսպանի հետ քննարկվել է վիզաների ազատականացման հարցը

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշն անդրադարձել են Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Վլադիմիր Վարդանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ և դինամիկ ընթացք:
Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ սեպտեմբերին իր երկրի նորընտիր խորհրդարանում կձևավորվի Գերմանիա-Հայաստան բարեկամական նոր խումբ: Այս համատեքստում կարևորվել են նաև խորհրդարանների միջև փոխայցերը:
Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:
Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Civilnet










