Գլխավոր Լրահոս

Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը

Միքայել սրբազանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 30-ին անփոփոխ է թողել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի՝ կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնել է Միքայել սրբազանի պաշտպանական թիմը՝ հավելելով, որ վերաքննիչ ատյանում դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է իրենց բողոքը։

«Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է»,- նշել է պաշտպանական թիմը: Նրանք նաև հայտնել են, որ Միքայել սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում՝ հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ։

Կալանավորման պատճառը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։ Նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աջապահյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախկին երկու նախագահներին առաջարկել է ռազմական հեղաշրջում իրականացնել բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող գեներալների միջոցով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով («Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»)։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Ուշագրավ է, որ նշված հարցազրույցը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականին։ Այդ ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն, որտեղից պատասխանել էին, թե դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չէր նախաձեռնվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում