Գլխավոր Լրահոս

Կառավարությունը խոստանում է 1,7 անգամ ավելացնել արտահանումը մինչև 2030-ը

Կառավարությունը խոստանում է 1,7 անգամ ավելացնել արտահանումը մինչև 2030-ը

Կառավարությունը հուլիսի 31-ին հաստատեց արտահանման խթանման 2025-2030-ի ռազմավարությունը  և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասաց, որ ռազմավարությունը բաղկացած է հինգ հենասյուներից ու դրանց իրագործմանը միտված 50-ից ավելի միջոցառումներից։

«Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ դրամ կամ ավելի քան 250 մլն դոլար։ Միջոցները հիմնականում նախատեսված են օգտագործվել վերջին՝ 2027-2029-ին, իսկ սկզբնական փուլում լինելու են օրենսդրական լավարկումներ»,- հայտարարեց Պապոյանը։

Ռազմավարության իրականացման արդյունքում մինչև 2030-ը գործադիրը խոստանում է հետևյալ ազդեցության ցուցանիշները՝

  • Տեղական արտահանումը կաճի 1,7 անգամ` հասնելով 16,9 մլրդ ԱՄՆ դոլարի` 9,3% միջին տարեկան աճով: Ըստ այդմ՝ ծառայությունների արտահանումը կհասնի 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի` 10,4% միջին տարեկան աճով, իսկ ապրանքների տեղական արտահանումը` 6,6 մլրդ ԱՄՆ դոլարի` 7,8% միջին տարեկան աճով:
  • Տեղական արտահանման նպաստումը ՀՆԱ աճին կդառնա 2,92 տոկոսային կետ:
  • Առևտրի հաշվեկշիռ (ընդամենը արտահանմամբ) ՀՆԱ հարաբերակցությունը 2030-ին կկազմի -6․27% (2019-ի – 13,34%-ի փոխարեն):
  • Մինչև 2030-ը արտահանելի ոլորտների աճը կկազմի 10% (2023-ի 3,4%-ի փոխարեն):
  • Տնտեսության արտահանելի ոլորտներում մեկ աշխատողի հաշվով համախառն ավելացված արժեքը 2030-ին կհասնի 18,6 միլիոն դրամի (2023-ի 14,4 միլիոն դրամի փոխարեն):

Պապոյանը նաև նշեց, որ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործումը կարող է էականորեն փոխել իրավիճակը։

«Եթե մենք խնդիրներ ունենք հայ-թուրքական սահմանի հետ, ապա պետք է խոսակցություն նախաձեռնենք, որպեսզի կարողանանք օգտվել թուրքական նավահանգիստներից»,- ասաց նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում