Գլխավոր Լրահոս

Մրցակցության հանձնաժողովը մեկնաբանել է հեղուկ գազի թանկացումը

Մրցակցության հանձնաժողովը մեկնաբանել է հեղուկ գազի թանկացումը

2025-ի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով, այդ թվում՝ Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեղուկ գազի գնի թանկացման պատճառներից է նաև  հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացումը, սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով Հայաստան քիչ բեռնատարների մուտքը, առաջարկի համեմատ պահանջարկի աճը։

ՄՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել  հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում