ԲՏՌ-80-ը՝ ոստիկանության գվարդիայի սպառազինության մաս կլինի

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կկարողանա ԲՏՌ-80 կիրառել։ Նման որոշում է կայացրել կառավարությունը հուլիսի 31-ի նիստին՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից։
Ըստ այդ որոշման՝ հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ պատերազմական գործողությունների շրջանակում ոստիկանության գվարդիան իրավասու կլինի կիրառել զրահափոխադրիչ ԲՏՌ-80 և ԲՌԴՄ-2։
Այս երկրորդը նախկին ոստիկանության զորքերն ունեին և կիրառում էին, սակայն նոր է ԲՏՌ-80-ի ներառումը։
Թեմա
Civilnet










