Գլխավոր Լրահոս

Սելավի վտանգն անցել է, Լարսը բաց է

Սելավի վտանգն անցել է, Լարսը բաց է

Սելավի վտանգն անցել է։ Վերին Լարսի երթևեկությունը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը։  

Ճանապարհը փակվել էր հուլիսի 31-ին՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար, սելավի պատճառով։ Իրականացվել էր «Դարյալի» և «Վերին Լարս» անցակետերի տարհանում։

Ճանապարհի փակման պահին Լարսի ճանապարհին Վրաստանի կողմից ավելի քան 3,000 բեռնատար է կուտակված եղել, որից 1200-ը Հայաստանից ուղևորվող բեռնատարներ են եղել։

Վերին Լարսի անցակետով անցնող այդ ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում