Գլխավոր Լրահոս

«‎Արմենիան Քարդ»-ը ներկայացրել է Arca համակարգի խափանումների պատճառը

«‎Արմենիան Քարդ»-ը ներկայացրել է Arca համակարգի խափանումների պատճառը

Հուլիսի 23-ին և 29-ին Arca համակարգում գրանցված տեխնիկական խափանումների պատճառը եղել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից հետո առաջացած տեխնիկական խոչընդոտները։ Այս մասին հայտնում են Արմենիան Քարդ ընկերությունից։

Արմենիան Քարդ ընկերությունը Հայաստանի առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է։

Նշված օրերին մի քանի ժամ Հայաստանում քարտով վճարումներ, փոխանցումներ, կանխիկացում անել հնարավոր չէր։

Ըստ ընկերության, խափանումները կապված չեն կիբեռհարձակման կամ տեղեկատվական անվտանգության խախտման հետ։ Ընկերությունը վստահեցնում է, որ որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։

Խափանումների պատճառների խորքային վերլուծության և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով ընկերությունը համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն է սկսել։

Arca համակարգը սպասարկում է շուրջ 60 հազար տնտեսվարող սուբյեկտ, շուրջ 104 հազար ՊՈՍ տերմինալ, ավելի քան 1,6 մլն Arca քարտապան և 4 մլն-ից ավելի քարտ։

Արմենիան Քարդ ընկերությունը հայտնում է, որ որպես կանխարգելիչ քայլ՝ Արմենիան Քարդն ավարտում է տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը, որը նախատեսվում է լիարժեք ավարտել մինչև 2025-ի ավարտը։ Նոր կենտրոնը գործելու է փոխլրացնող ռեժիմով գործող կենտրոնի հետ՝ ապահովելով տրանզակցիաների հոսքի բալանսավորում և հնարավոր խափանումների դեպքում ծառայությունների շարունակականություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում