Գլխավոր Լրահոս

Լեհաստանը քննարկում է Վրաստանի և Հայաստանի համար վիզայի սահմանափակումների կիրառման հարցը

Լեհաստանը քննարկում է Վրաստանի և Հայաստանի համար վիզայի սահմանափակումների կիրառման հարցը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր կառավարությունը քննարկում է Շենգենյան գոտում առանց վիզայի ճանապարհորդության ժամանակավոր կասեցման հարցը մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար՝ արտաքին հետախուզական գործողությունների հետ կապված անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում է caucasuswatch-ը։

Թեև Տուսկի հայտարարության մեջ նաև Հայաստանի մասին է նշվում, բայց ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը չունի առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ։

Տուսկը նշել է, որ առաջարկվող սահմանափակումները «նպատակային մեխանիզմ» են՝ Ռուսաստանի հետախուզության անունից կոլումբիացի քաղաքացու կողմից ենթադրաբար իրականացված հրկիզումների հետաքննությունից հետո։ Վենեսուելայի և Կոլումբիայի քաղաքացիները նույնպես կարող են տուժել։

Տուսկն ասել է, որ նախկին խորհրդային հանրապետություններից անհատները «հատկապես խոցելի են հավաքագրման համար», ինչն ազգային անվտանգության մտահոգություն է առաջացնում։ Նա հատուկ մատնանշել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված «քրեական խնդիրը», պարզաբանելով, որ «սա ոչ մի դեպքում ազգային առանձնահատկություն չէ», այլ «կազմակերպված հանցավոր խմբերի» հետ կապված խնդիր է։ Տուսկը հաստատել է, որ լեհական իշխանությունները «արդեն իրականացրել են արտաքսումներ» և զգուշացրել, որ անհրաժեշտության դեպքում «չեն տատանվի» շարունակել նման գործողությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում