Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին․ Երևանը չի մեկնաբանում

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին․ Երևանը չի մեկնաբանում

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ 

Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից Սիվիլնեթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունը։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել նաև Ադրբեջանում։

Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  Երևանն ու Բաքուն խաղաղության շեմին են։

«Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», - ասել էր ԱՄՆ նախագահը, վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մոտ ապագայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում