Կեղծ դիպլոմներով բուժաշխատողներ են բացահայտվել․ ԱԱՏՄ

2024-2025-ին իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նշված բուժաշխատողների մեծ մասը ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:
Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
«Միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ են լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։
Թեմա
Civilnet










