Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարոն հուլիսի 4-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության ապահովման հարցը։ Այս մասին հայտնում են պետքարտուղարությունից։

Երկու երկրների գլխավոր դիվանագետները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք: Նրանք նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը:

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ուրբաթ օրը Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունելու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Ըստ շրջանառվող լուրերի նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այս լուրը։

ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնն էլ հայտարարել է, որ «երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ»։ Իր հայտարարության մեջ նա թվարկել է այն երկրները, որոնց միջև, իր կարծիքով, Թրամփը նպաստել է խաղաղության հաստատմանը։ Նա նշել է, թե շուտով խաղաղություն կհաստատվի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության շեմին են։

«Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», – ասել էր ԱՄՆ նախագահը, վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մոտ ապագայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում