Գլխավոր Լրահոս

Հայաստանի նախագահն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Հյուսիս-Հարավի շինարարության ընթացքը

Հայաստանի նախագահն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Հյուսիս-Հարավի շինարարության ընթացքը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում՝ «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում։

Կողմերն անդրադարձել են տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։  

Խաչատուրյանն ու  Մոհամմադ Ռեզա Արեֆը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում