Գլխավոր Լրահոս

ԿԲ-ն նորից անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75% 

ԿԲ-ն նորից անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75% 

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75%: 

Ըստ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 5-ին ԿԲ խորհրդի հերթական նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6,75%: 

Հաղորդվում է, որ լոմբարդային ռեպոյի, այսինքն՝ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը, որը Կենտրոնական բանկը տրամադրում է առևտրային բանկերին գրավի դիմաց, սահմանվել է 8,25%: Իսկ տոկոսադրույքը, որով ինքը՝ Կենտրոնական բանկն ընդունում է գումարներ առևտրային բանկերից (դա կոչվում է միջոցների ներգրավման տոկոսադրույք), կազմում է 5,25%: 

Տևական ժամանակ հետևողական նվազեցումից հետո սա երկրորդ դեպքն է, որ գլխավոր դրամատուն անփոփոխ է թողնում տոկոսադրույքը: ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը տեղի էր ունենում տնտեսական աճի բարձր տեմպերի և գրեթե զրոյական գնաճի պայմաններում: 

Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3,2%։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում