Գլխավոր Լրահոս

Arca-ի երկարատև խափանումը եղել է կապի խնդիր ունեցող սարքի պատճառով. ԿԲ

Arca-ի երկարատև խափանումը եղել է կապի խնդիր ունեցող սարքի պատճառով. ԿԲ

Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է Arca համակարգի խափանման պատճառների ուսումնասիրությունները, որոնք, ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով, պայմանավորված են եղել սարքի խափանմամբ։ Օգոստոսի 4-ին ասուլիսին Նուրբեկյանը հայտնեց, որ սարքը տրամադրվել է շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից, և, թեև արտաքինից գործառուները ցույց են տվել, որ այն աշխատում է, փաստացի կապի հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։

Հուլիսի 23-ին և 29-ին Arca համակարգում գրանցված տեխնիկական խափանումների պատճառով մի քանի ժամ Հայաստանում քարտով վճարումներ, փոխանցումներ, կանխիկացում անել հնարավոր չէր։

«Խափանման պատճառով հիմա փաստացի հետազոտություններ են արվում, և մասնագետներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչով է դա պայմանավորված։ Պետք է  հասկանալ՝ ինչ պետք է անել, որ ապագայում այսպիսի բաները չկրկնվեն», - ասաց Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն իր վերահսկողության շրջանակում հետևողական է լինելու՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։

Նուրբեկյանն ընդգծեց, որ անկանխիկ վճարումների ծավալները Հայաստանում էական աճ են գրանցել, ինչը նաև համակարգերի ծանրաբեռնվածության մեծացման է բերել։

«Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար, անկանխիկի ծավալները շատ էական աճ են գրանցել։ Եթե նայեք՝ անգամներով են աճել։ Բնականաբար, համակարգերի ծանրաբեռնվածությունը ևս աճել է։ Համենայն դեպս, մենք համակարգային առումով մինչև այս պահը չենք տեսել որոշակի էական խափանումներ։ Հիմա մենք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում կպահենք նաև հենց վերահսկողական տեսանկյունից, որպեսզի համոզված լինենք, որ այսպիսի ռիսկերը կառավարելի են», – ասաց ԿԲ փոխնախագահը։

Նա նաև նշեց, որ նման խափանումներ արձանագրվում են անգամ զարգացած երկրներում, սակայն ոչ այդքան երկար ժամանակով։

«Ամբողջ աշխարհում համակարգերը խափանվում են՝ նաև շատ զարգացած երկրներում։ Այստեղ, բնականաբար, ամենամեծ խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը երկար է տևել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խափանումները լինեն ավելի կառավարելի։ Դա, բնականաբար, խնդիր է, որը պետք է լուծենք», - ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում