ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է այս տարվա հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտների 18,1%-ով աճի մասին:
Այդ մասին պաշտոնյան գրել է ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ աճը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում «տնտեսական ակտիվությամբ»:
Հակոբյանի խոսքով, 2025-ի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218,6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավելի է 33,5 մլրդ դրամով կամ 18,1%-ով: «Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ»,- նշել է ՊԵԿ նախագահը։
Civilnet











