Գլխավոր Լրահոս

Թրամփն ասել է՝ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ 

Թրամփն ասել է՝ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ 

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները հայտնել են Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին, և որ նախագահը բաց է երկկողմ կամ եռակողմ հանդիպման համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ամերիկյան կողմի առաջարկով համաձայնեցվել է առաջիկա օրերին Պուտին-Թրամփ հանդիպում անցկացնել։

Լևիթը ճշտել է, որ հանդիպման ժամկետը և վայրը դեռ որոշված չեն։ AP-ն, հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի, հաղորդել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտակա շաբաթվա ընթացքում։ Թրամփը պատասխանել է դրական՝ նշելով․ «Շատ լավ հնարավորություններ կան, որ հանդիպում տեղի կունենա մոտ ժամանակներում»։

Սակայն երբ նրան հարցրել են հնարավոր հրադադարի մասին, Թրամփը զգուշավոր պատասխան է տվել. «Ես այս հարցում նախկինում էլ հիասթափվել եմ»։

Թրամփի՝ Ռուսաստանի գործերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը նախօրեին այցելել էր Մոսկվա, հանդիպում ունեցել Պուտինի հետ։ Թրամփն այդ հանդիպումը «շատ արդյունավետ» է բնութագրել՝ գրելով, որ «մեծ առաջընթաց» է արձանագրվել։

Թրամփը պնդել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի և նշել է, որ այս հարցում աշխատում է Եվրոպայի մի շարք դաշնակիցների հետ։ Նա նախատեսում է նախ հանդիպել Պուտինի, իսկ այնուհետև Զելենսկու հետ։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ն ունի որոշակի պատկերացում այն պայմանների մասին, որոնք Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես պատերազմի դադարեցման նախապայմաններ։ Նրա խոսքով՝ «տարածքային հարցերը» առանցքային կլինեն ցանկացած պայմանավորվածության դեպքում։

AFP-ն հայտնում է, որ Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև հնարավոր հանդիպման հարցը։ Զրույցին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի առաջնորդները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում