Գլխավոր Լրահոս

Իրանի նախագահը երկու շաբաթից կայցելի Հայաստան․ ԱԳ նախարար

Իրանի նախագահը երկու շաբաթից կայցելի Հայաստան․ ԱԳ նախարար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկու շաբաթից կայցելի  Հայաստան, հայտնել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։

«Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է երկու շաբաթից այցելել Հայաստան, նաև Չինաստան», - լրագրողներին հայտնել է Արաղչին։

Ըստ նրա՝ նախագահի այցը Չինաստան տեղի կունենա իրանական Շահրիվար ամսում՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Իրանի նախագահի Հայաստան նախատեսվող այցի մասին դեռևս հունիսին հայտնել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը ժամկետներ չէր նշել։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնավարման ընթացքում այս տարի արդեն երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ ապրիլին և հուլիսին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում