Գլխավոր Լրահոս

Կառավարությունը վաճառում է «ՄՏՍ Հայաստան»-ի իր բաժնեմասը

Կառավարությունը վաճառում է «ՄՏՍ Հայաստան»-ի իր բաժնեմասը

Կառավարության որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին թույլատրվել է «ՄՏՍ Հայաստան»-ում պետական բաժնետոմսերի վաճառքի օպցիոն պայմանագիր կնքել։

2024-ի փետրվարին ընդունված որոշմամբ՝ կառավարությունը որպես նվիրատվություն ստացել էր «ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոս  բաժնեմասը՝ 110,000 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերի կառավարումը վստահված է Հայաստանի վարչապետի աշխատակազմին։

Ընկերության առաջարկի համաձայն՝ օպցիոն պայմանագրով նախատեսվում է, որ պետությունն իրավունք կստանա վաճառել իր բաժնետոմսերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ին՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Վճարումը պետք է կատարվի օպցիոնի իրացման ծանուցումից հետո՝ առավելագույնը 90 օրվա ընթացքում։

Որոշման մեջ նշվում է, որ այս որոշումը համահունչ է Կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսված պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում