Գլխավոր Լրահոս

ԱՄՆ ակտիվ հետաքրքրությունն էր Վաշինգտոնում հռչակագրի ստորագրման պատճառը. Փաշինյան

ԱՄՆ ակտիվ հետաքրքրությունն էր Վաշինգտոնում հռչակագրի ստորագրման պատճառը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում խաղաղության հռչակագրի ստորագրման հիմնական պատճառը Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունն էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ: Այս մասին վարչապետը հայտարարել է առցանց ասուլիսի ժամանակ` Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո:

Փաշինյանը ընդգծց, որ հռչակագիրը հաջողություն է ողջ տարածաշրջանի համար:

«Սա հաջողություն է ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի համար, և Ադրբեջանի համար, և Հայաստանի համար, և հիմա շատ կարևոր է հասկանալ տեր ունեցածի բոլոր նրբությունները», -ասաց նա։

Հարցին, թե ինչու հռչակագիրը ստորագրվեց ԱՄՆ միջնորդությամբ՝ հաշվի առնելով հայտարարությունները, թե Հայաստանն ու Ադրբեջանը ավելի լավ են բանակցում առանց միջնորդի, Փաշինյանը պատասխանեց, որ գործընթացը «չի բխել երկկողմ ձևաչափից հրաժարվելու որոշումից», այլ պայմանավորված է եղել ԱՄՆ-ի ակտիվությամբ:

«Մենք խաղաղության խաչմերուկ նախագիծը ըստ էության առաջարկել ենք մեր բոլոր գործընկերներին: Բայց մենք այս տարի հենց նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից զգացինք ակտիվ հետաքրքրություն խաղաղության խաչմերուկ ծրագրի նկատմամբ», -ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ամբողջ գործընթացը կառուցվել է ԱՄՆ-ի հետաքրքրության շուրջ. «Այս ամբողջ պրոցեսը կառուցվել է հենց Խաղաղության խաչմերուկ նախագծում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրության նկատմամբ։ Սա կարևոր նրբություն է»։

Փաշինյանը նշեց, որ նույն առաջարկը փոխանցվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը և այլ գործընկերներին, սակայն ԱՄՆ-ի ներգրավվածությունը առավել ակտիվ է եղել:

«Պատճառն այն է, որ ՄԻ շատ ակտիվ էին, նախագահ Թրամփը անձամբ ներգրավված էր և նրա թիմը ներգրավված էր», - ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնում տեսել են «շատ ակտիվ և կենդանի ըմբռնում» Խաղաղության խաչմերուկ նախագծի հիմնարար սկզբունքների նկատմամբ:

Վարչապետի խոսքով՝ այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձությունը:

«Այդ առանցքային պատճառով է, որ առավել ակտիվացավ և հաջողություն գրանցեց այս ուղղությունը», - նշեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում