Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է հետաձգվի. Ալիև

Խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է հետաձգվի. Ալիև

«Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի հետ համատեղ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը հստակ ցույց է տալիս մեր մտադրությունները, ցույց է տալիս, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք նաև փոխկապակցվածություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք մեր երկրի երկու մասերի միջև ինտեգրացիա անվտանգ միջանցքով, որը բազմաթիվ հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի, հենց Հայաստանի համար», - ասել է  Ալիևը։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի,  «հակառակ դեպքում, ըստ Ալիևի, «դա անհարգալից կլինի, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»։

«Որովհետև բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, խաղաղության համաձայնագիր ստորագրելիս բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն այնտեղից։ Հետևաբար, ես կասկածներ չունեմ այս հարցում»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը ձգտում է դառնալ ավելի ուժեղ դիրք ունեցող տարանցիկ երկիր. «Մենք ցանկանում ենք, որ մեր տարածքով անցնող միջանցքները ավելի ակտիվորեն ներգրավվեն բեռնափոխադրումների մեջ: Սա բերում է գումար, ստեղծում է աշխատատեղեր, ստեղծում է քաղաքական ազդեցություն»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «իրենք չեն ուզում ժամանակ վատնել»: 

«Ես նախորդ ԱՄՆ վարչակազմի չորս տարիները համարում եմ կորած տարիներ: Ցավոք, Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները դարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների պատանդ… Մեր նվաճումներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նախորդ ժամանակներում ձեռք բերված ներուժը սառեցվել են: Հետևաբար, հիմա մենք չենք կարող ժամանակ վատնել»,- ասել է Ալիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում