Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

Հայտարարությունում նշվում է, որ համաձայնությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, և Ֆրանսիան այն համարում է «որոշիչ առաջընթաց», որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումն անհրաժեշտ է՝ այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Հայտարարությունում ընդգծվում է, որ հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային կապուղիների զարգացումը և սահմանների վերաբացումը՝ հիմնված պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների վրա, պետք է նպաստեն Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատմանը։

Ֆրանսիան վստահեցնում է, որ իր եվրոպացի գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն նպաստել այդ գործընթացին՝ հատկապես Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում