Գլխավոր Լրահոս

Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել. Արմեն Գրիգորյան

Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել. Արմեն Գրիգորյան

Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման գնահատական է տվել  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին։ 

«Դրանով իսկ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Սա ցույց է տալիս, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու վերոհիշյալ հիմունքների վրա, հետևաբար, կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ։ Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ես ուզում եմ նաև նշել, որ ապաշրջափակումը տեղի է ունենում Հայաստանի կողմից նախկինում բազմիցս հայտարարված քաղաքական հայտարարությունների շրջանակներում»,- ասել է Գրիգորյանը։ 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը վերջին 4-5 տարիների ընթացքում հայտարարել է այդ մասին, հետևաբար Իրանը ևս տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։  

«Քանի որ Իրանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի դիրքորոշումների շրջանակում իրենք աջակցում են ապաշրջափակմանը, ուստի ենթադրում եմ, որ աջակցություն կլինի ապաշրջափակմանը, որովհետև տարածաշրջանի ապաշրջափակմամբ, ընդհանուր առմամբ, հետաքրքրված կլինի նաև Իրանը»,- ասել է ԱԽ քարտուղարը։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում